Դավիթաշեն 2-րդ թաղամասում, չնայած բնակիչների բողոքին, գազոնի վրա կրպակի շինարարություն է սկսվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Դուխիկ Ղազարյանը:
«Բուռն կերպով գնում է շինարարությունը, հիմք են գցել արդեն, բանվորները աշխատում են: Սկզբում թույլ չէին տալիս, խոսում էինք, բայց հիմա էլ ինչ, անօգուտ է»,- ասաց Դուխիկ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ բնակիչները բողոք էին ներկայացրել քաղաքապետարան, որտեղից պատասխանել էին, որ օրինական է շինարարությունը: Բնակիչները բողոքի ակցիա էին արել:




























