Իշխանությունները թոշակառուներին առանց հույսի են թողել։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նա ուշադրություն է հրավիրել, որ 2017-ի բյուջեի նախագծում թոշակի բարձրացում չի պլանավորվում։ Ավելին՝ Կառավարությունը խուսափում է անգամ պատասխանել այն հարցին, թե երբ կենսաթոշակները կհավասարվեն նվազագույն զամբյուղին։ «Նրանք կարող էին ասել՝ երեք, հինգ, տասը  տարուց։ Բայց չեն պատասխանում»,– ասել է Զուրաբյանը։

Նշենք, որ 2016-ի պետական բյուջեով միջին կենսաթոշակը կազմում է 41 հազար դրամ։ Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2016-ի երկրորդ եռամսյակում միջին սպառողական զամբյուղը կազմում էր 55.7 հազար դրամ։