Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում քննարկելու է Սիրիայում տիրող իրադրության հետ կապված հարցեր: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: 

«Նախ՝ բոլոր ոլորտներում ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքի հետ կապված հարցեր: Երկրորդ՝ տարածաշրջանային եւ միջազգային արդիական հարցեր, առաջին հերթին, իհարկե, կապված Սիրիայի հետ»,- ասել է նա:

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին Պուտինը Ստամբուլ է մեկնելու: