Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 84 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի Լյուդմիլա Իվանովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Մահվան պատճառները դեռեւս չեն հաղորդվում։
Իվանովան հոսպիտալացվել էր սեպտեմբերի 29-ին։ Հաղորդվում է, որ դերասանուհին պլանային զննում է անցնում։
Իվանովան առավել հայտնի էր «Ունայնություն ունայնությանց», «Ծառայողական սիրավեպ» եւ «Ամենահմայիչն ու թովիչը» ֆիլմերից։
Ընդհանուր առմամբ նա թատրոնի բեմում կերտել է մեկուկես տասնյակից ավելի դեր։



























