Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում չի եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արշակ Մխիթարյանն՝ անդրադառնալով այն լուրերին, որ օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ եւ քննարկել նրա քաղաքականություն վերադառնալու հարցը։

«Ինչի՞, ինչ որ մարդիկ հանդիպե՞լ են։  Իհարկե ոչ, չի եղել նման հանդիպում։ Տեղյակ չեմ, գիտեմ, որ չի եղել»,-ասել է Արշակ Մխիթարյանը։

 Նա նշել է, որ կողմ է՝ Գագիկ  Ծառուկյանը վերադառնա կուսակցություն։