ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձը պահանջում է ժողովուրդը։

«Իսկ Դուք չեք լսե՞լ․․․ պահանջում են Ծառուկյանի վերադարձը։ Ես չգիտեմ՝ իշխանության համար ինչպես է, բայց  կուսակցության համար շատ լավ է, որ վերադառնա․․․»,-ասել է պատգամավորը։

Հարցին՝ Ծառուկյանին ընդդիմադիր, թե իշխանական դաշտում է պատկերացնում, պատգամավորն ասել է․ «Վերադարձը շատ լավ եմ պատկերացնում, կուսակցությունով պիտի քննարկենք՝ կերեւա դա, հիմա ինչ դիմադիր ու ընդդիմադիր․․․  Ծառուկյանը կասի՝ ինչպես կգա, իր տեղը ո՞նց կարող եմ պատասխանել․․․»,-ասել է Հրանտ Դավթյանը։

Նշենք, որ  մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ կուսակցության ղեկավար կազմը օրերս հանդիպել է  Գագիկ Ծառուկյանի հետ եւ քննարկել նրա քաղաքականություն վերադառնալու հարցը։ Ըստ այդ տեղեկությունների՝ հանդիպմանը մասնակցել են Նաիրա Զոհրաբյանը, Աբրահամ Մանուկյանը եւ Վահան Կարապետյանը։  Նաիրա Զոհրաբյանը  հրաժարվել է ասել՝ հանդիպում եղել է, թե ոչ։ Մեզ հետ զրույցումհարցին արձագանքել է․ «No comment»: