Որ վիրտուալ իրականության սաղավարտ հագած օգտատերին չտանջեն գլխացավն ու սրտխառնոցը, Oculus VR ընկերությունը մշակել է ynchronous spacewarp տեխնոլոգիան, որը թույլ է տալիս Oculus Rift-ով աշխատել թույլ հզորությամբ համակարգիչների հետ:
Բանն այն է, որ վիրտուալ իրականության տեխնոլոգիայի զարգացման համար բարձր սարքային պահանջներ են դրված: Որպիսզի սաղավարտ կրողները տեսողական խնդիրներ չունենան, անհրաժեշտ է, որ սաղավարտին միացված համակարգչի վիդեոքարտը վայրկյանում ոչ պակաս, քան 90 պատկեր տա:
Oculus VR ընկերության մշակած տեխնոլոգիան լուծում է այդ խնդիրը: Եթե համակարգչի վիդեոքարտը չի կարողանում ապահովել վերը նշված հաճախությունը, ապա համակարգը պակասող կադրը լրացնում է «սինթետիկ կադրով»՝ այսպիսով ստեղծելով վայրկյանում 90 կադրի պատրանք:




























