Բաքվի բարերից մեկում գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել արտասահմանցի հյուրերի միջեւ:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ վիճաբանության ժամանակ արաբ զբոսաշրջիկը կծել է Թուրքիայի քաղաքացի Չենգիզ Չաքմաքի ականջը: Վերջինին հիվանդանոց են տեղափոխել, բժիշկները կարել են վնասված ականջը:
Փաստի առիթով հետաքննություն է սկսվել:




























