Վրաստանի Մարնեուլիի շրջանի Քիզիլաջղլո գյուղ հատուկ նշանակության ջոկատայիններ են ուղարկել ընտրական տեղամասի մոտ ծագած ծեծկռտուքի պատճառով, որը սկսվել էր իշխող «Վրացական երազանք» եւ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների ակտիվիստների միջեւ:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել Վրաստանի արեւելքում՝ Մարնեուլիի շրջանի համար 48 ընտրատեղամասում: Ծեծկռտուքին մասնակցել է 200 մարդ, որոնք միմյանց վրա քարեր են նետել:
Վրաստանի ՆԳՆ-ն «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը եւ «Պաատա Բուրճուլաձե. պետություն ժողովրդի համար» բլոկին մեջադրել է տեղամասից քվեատուփը գողանալու փորձ կատարելու մեջ: Իրավապահները հայտնել են, որ տուժել է մի քանի ոստիկան, այդ թվում՝ Մարնեուլիի ոստիկանապետը: Քվեատուփը իր տեղում է: Ոստիկանությունից հայտնել են, որ այս պահին իրավիճակը հսկողության տակ է:




























