Վրաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 20:00-ին, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
ԿԸՀ տեղեկություններով՝ երկրում ստեղծվել է 73 ընտրական շրջան եւ 3645 ընտրատեղամաս: Ընտրողների թիվը ավելի քան 3.51 մլն է: Քվեարկության մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 42.05 տոկոս: Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 9-ին՝ ժամը 06:00-ին:
Հիշեցնենք, որ խորհրդարանի 77 պատգամավորներ ընտրվելու են համամասնական համակարգով (կուսակցական ցուցակներով), իսկ 73-ը՝ մեծամասնական (միամանդատ օկրուգներով)։ Հիմնական պայքարը ծավալվել է վերջին չորս տարիներին իշխող «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կոալիցիայի ու նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու (հիմա Ուկրաինայում զբաղեցնում է Օդեսսայի նահանգապետի պաշտոնը, հայրենիքում նրան սպառնում է կալանք՝ հարուցված քրեական գործի շրջանակում) «Միասնական ազգային շարժման» միջեւ։




























