Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության հ
համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչեւ 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետեւյալ կանոնների պահպանման դեպքում.
– միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունն արգելվում է,
– երթեւեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
– ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
Երթեւեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման եւ կոորդինացման ներքո:




























