Վրաստանի խորհրդարանական ընտրություններում շատ միամանդատ ընտրատարածքներում երկրորդ փուլ է սպասվում, քանի որ այդ ընտրատարածքներում ոչ մի թեկնածու չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին, հաղորդում է Sputnik-Վրաստանը»։

«Այս փուլում կարելի է ասել, որ ստացված արդյունքները հնարավորություն չեն տալիս որոշել, թե որ դեպքերում եւ քանի ընտրատարածքներում կլինի երկրորդ փուլ։ Թեեւ համաձայն մի քանի ընտրատարածքների տվյալների, մեծ թվով ընտրատարածքներում կարող է տեղի ունենալ երկրորդ փուլ»,-ասել է ԿԸՀ նախագահ Թամարա Ժվանիան։

Դրա հետ կապված նա ընդգծել է բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկի հնարավորությունը։

Նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում խառը (համամասնական եւ մեծամասնական) ընտրակարգով։  77 պատգամավոր ընտրվելու է կուսակցությունների համամասնական ցուցակներով, իսկ 73-ը՝ միամանդատ մեծամասնական ընտրատարածքներից։ Ընտրություններին մասնակցում է 19 կուսակցություն եւ 6 ընտրական դաշինք։

Այս պահի դրությամբ հաշվարկվել է ընտրատեղամասերին 67,31 տոկոսի տվյալները։ Ըստ այդմ, համամասնական ընտրակարգով «Վրացական երազանքը» ստացել է 49,76 տոկոս ձայն, «Միացյալ ազգային շարժումը»՝ 26,69 տոկոս ձայն։ Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5-տոկոսանոց շեմը։