Թուրքիայում ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով վեց զինծառայող է զոհվել, 7 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, հայտնում է CNN Turk-ը:

Պատահարը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւելքում՝ Հաքարի նահանգի Շեմդինլի քաղաքում: Պայթյունը որոտացել է, երբ զինծառայողներն ավտոմեքենան կանգնեցրել են զննելու համար: