Թուրքիան Ռուսաստանի հետ ազատ առեւտրի համաձայնագիր կարող է կնքել 2017-ի վերջին: Այս մասին հոկտեմբերի 9-ին Ստամբուլում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«Այդ աշխատանքում մենք կարեւոր հանգրվանի ենք հասել եւ հույս ունենք, որ այն կարող է գրանցվել առաջիկայում բարձր մակարդակով Համագործակցության խորհրդի շրջանակում»,- հայտարարել է նա՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Այեքսեյ Ուլյուկաեւի հետ բանակցություններից հետո:




























