Facebook սոցիալական ցանցում հետաքրքիր տեղեկություն է տարածվել ադրբեջանական Բարդայի դպրոցներին մեկի մասին: Աշակերտներից մեկը հորն ասել է, որ դպրոցում գումար են պահանջում՝ ավել գնելու համար: Այս մասին գրում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով Modern.az կայքը:

Այս անգամ, սակայն, հայրը գումարի փոխարեն 150 ավել է ուղարկել դպրոց:

Հաղորդվում է, որ դեպքը հասարակական լայն արձագանք է ստացել Բարդայում: Բոլորը քննարկում են տղամարդու ինքնատիպ քայլը: