Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսաստանցի երաժիշտներ Սոսո Պավլիաշվիլուն ու Տիմուր Տեմիրովին հանել է «սեւ ցուցակից»։ Այս մասին հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Ըստ պարբերականի՝ երաժիշտներ Տիմուր Տեմերովն ու Սոսո Պավլիաշվիլին նամակով դիմել են Ադրբեջանի ԱԳՆ՝ խնդրելով չեղարկել Ադրբեջանի տարածք մտնելու արգելքը , որը գործում էր նրանց հանդեպ։




























