«Ռոսզդրավնադզորը» թույլատրել է Ռուսաստանի տարածքում իրացնել Durex ապրանքանիշի պահպանակների մի քանի տեսակ, որոնք նախկինում արգելված էին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ռուսաստանյան դեղատներից այս պահպանակները վերացել էին մայիսին։ Մեկ ամիս անց պարզվել էր, որ «Ռոսզդրավնադզորը» ժամանակավորապես արգելել է դրանց վաճառքը բրիտանացի մատակարարի փաստաթղթերի գրանցման խնդիրների պատճառով։




























