ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ թուրք ժողովրդին այն կապակցությամբ, որ հաջողվել է երկրում կայունացնել իրավիճակը։ Ստամբուլում համաշխարհային էներգետիկ կոնգրեսում իր ելույթի ժամանակ Պուտինը բոլոր մասնակիցներին բարեհաջող, արդյունավետ աշխատանք է մաղթել եւ շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք հասկանում ենք, որ Թուրքիան այսօր իր ամենալավ ժամանակաշրջանը չի ապրում, հնարավոր է, նման խոշոր միջոցառումների համար, քանի որ վերջերս պետական հեղաշրջման փորձ է վերապրել։ Մենք ուշադրությամբ եւ տագնապով հետեւում էինք Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Եվ ուզում եմ շնորհավորել թուրք ժողովրդին, նախագահ Էրդողանին այն կապակցությամբ, որ իրավիճակը հաջողվել է վերահսկողության տակ պահել։ Մենք շատ ուրախ ենք, որ Թուրքիան վերականգնվում է, մաղթում ենք հաջողություն»,– ասել է Պուտինը։




























