Բաքվում երկու տղամարդկանց միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, որի հետեւանքով նրանցից մեկը հոսպիտալացվել է, փոխանցում է minval.az–ը։

Տուժածը 1969-ին ծնված Ֆաթահ Ալահվերդիեւն է։ Դեպքի կապակցությամբ ձերբակալվել է 1996-ին ծնված Զաուր Մամեդզաքիրօղլուն։

Ձերբակալվածի խոսքով՝ ինքը մտադիր չէր կոնֆլիկտի մեջ ներգրավվել։ Նա հայտնել է, որ դանակահարել է Ալահվերդիեւին միայն բանից հետո, երբ վերջինս վիրավորել էր իրեն անվայել սեռական բնույթի առաջարկով։

Այս պահին հետաքննությունը պարզում է կատարվածի հանգամանքները։