Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ հոկտեմբեի 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ: Այս մաիսն NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուդիկ Ղուկասյանի շահերի պաշտպան Վրեժ Խաչիկյանը:

Ռուդիկ Ղուկասյանը պնդում է, որ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով:

Վարչական դատարանը 7 օրվա ընթացքում պետք է հայցը վարույթ ընդունելու եւ դատական նիստի օր նշանակելու մասին որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում 6671 ձայնով անցել է անկուսակցական Սարգիս Մուրադյանը, որին սատարում էր ՀՀԿ-ն: