ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Մակար Ղամբարյանը նշանակվել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից: 

Մակար Ղամբարյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնը։