Գյումրիում օգոստոսի 25-ին շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանն ամբողջությամբ առողջացել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Հիվանդանոցից տեղեկացրին, որ փոքրիկին հիվանդանոցից դուրս են գրել:

Հիշեցնենք, որ երեխայի տեղափոխել էին «Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երեւան: Նշենք, որ 2-ամյա փոքրիկի ստացել էր գանգի ոսկորի, պարանոցային ողի կոտրվածք ու գլխուղեղի սալջարդ:

NEWS.am-ի տեղեկություններով՝ երեխան մոր հետ դուրս է եկել պատշգամբ ու ճաղավանդակների արանքից ցած ընկել: