«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը, Սերժ Սարգսյանին թախանձագին խնդրել է, որպեսզի իրեն նշանակեն ՀՀ պաշտպանության փոխնախարար, այն էլ՝ մատակարարման գծով:

Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է Արմեն Սարգսյանին «առաջ քաշել» նախարարությունում։ Այդ պաշտոնը այսօր էլ թափուր է։

Հիմա, երբ Մովսես Հակոբյանը դարձել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, փոխնախարարի այդ հաստիքը թափուր է մնացել: Իմիջիայլոց, կարծում ենք կարիք չկա մանրամասն նկարագրել՝ ինչ ասել է ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովում ասածը. Դա, ըստ էության, ՊՆ-ի ամենակոռումպացված օղակներից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում