Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելաման վարչությունը համալրվել է ազատությունից զրկման վայրերում ջերմաստիճանի եւ խոնավության, լույսի, տարածության եւ մակերեսի չափման հատուկ սարքավորումներով:

ՄԻՊ աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ նպատակի համար նախատեսված այդ սարքավորումները կօգտագործվեն քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված անձանց պահման եւ ազատությունից զրկման այլ վայրերում մոնիթորինգ իրականացնելիս:

Վերոնշյալ սարքավորումների օգտագործումը կնպաստի Պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի, խոշտանգումների կանխարգելման ոլորտում առավել արդյունավետ գործունեություն իրականացնելուն: Սարքավորումները ձեռք են բերվել «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ: