Ադրբեջանում ավտոբուսը բախվել է բեռնատարին, զոհեր եւ վիրավորներ կան:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով երեխա է զոհվել, 8 մարդ վնասվածքներ է ստացել: Զոհված երեխայի եւ տուժածների անունները ճշտվում են:
Փաստի առիթով հետաքննություն է անցկացվում:




























