Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայի հարցում դեռ տարաձայնություններ ունեն, սակայն դա չի խանգարում նրանց տնտեսական կապերին։ Այս մասի հոկտեմբերի 11-ին լրագրողներին ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջին հերթին շահագրգռված է Սիրիայի պետականության, իսկ հնարավորության դեպքում՝ նաեւ այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Թուրքիան, ընդհակառակը, ուզում է վերահսկողություն սահմանել Սիրիայի հյուսիսային շրջաններում, որոնք քրդաբնակ են։ «Այդուհանդերձ Ռուսաստանը երկար ժամանակ անց առաջին անգամ սկսել է սահմանազատել քաղաքականությունն ու տնտեսությունը Թուրքիայի օրինակով։ Արտաքին քաղաքականության մեջ տարաձայնությունները չեն անհետացել։ Սակայն տնտեսական հարցերում նրանք փորձում են համագործակցել»,– ասել է Հարությունյանը։