1 տարեկան Ալեն Հարությունյանն ի ծնե ունի երկկողմանի քրոնիկական անբավարարություն, 1 երիկամի եւ միզուղու լայնացում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փոքրիկի մորից՝ տիկին Գայանեից։
Մոր խոսքով՝ 1 տարեկան Ալենն այժմ գտնվում է «Արաբկիր» ԲՀ–ում, սակայն դուրս գրվելուց հետո երեխան ունի թթվածնային սարքավորման կարիք ՝ առանց որի փոքրիկը չի կարողանա շնչել:
Սարքավորումն արժե մոտ 800 դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը սոցիալապես ոչ այնքան լավ ապրող ընտանիքի համար հեշտ չէ ձեռք բերել։ 1 տարեկան Ալենին օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել երեխայի մոր անունով «ՎՏԲ» բանկում բացված հաշվեհամարներին՝ Գայանե Կիրակոսյան-AMD-16040075543700, USD-16040075543701, EUR-16040075543702, RUR-16040075543703, կամ զանգահարել երեխայի մորը՝ /055/29-12-02, Գայանե։





























