Լոռու մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել: NEWS.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ է նշանակվել Արամ Ղազարյանը։ Վերջինն աշխատում էր ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետ:
Ոստիկանության Բազումի բաժնի պետ է նշանակվել Արա Կարապետյանը, որը մինչ այս աշխատում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ:




























