ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան առաջիկա այցի շրջանակներում կքննարկեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը։
«Նախագահները համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ առաքելությունը դեսպան Կասպրշիկի ղեկավարությամբ։ Մենք կքննարկենք այդ որոշման իրականացումը, երբ տարածաշրջանում լինենք»,– NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այն հայտարարությանը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ուորլիքը նրբանկատորեն նշեց, որ ԱՄՆ–ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան լիովին համաձայն են, որ ժամանակն է բանակցային ճանապարհով լուծել հակամարտությունը։ «Որպես միջնորդ՝ մենք կշարունակենք կողմերի հետ աշխատանքը առաջ գնալու ճանապարհին»,– ասել է նա։




























