ՌԴ Ռոստովի մարզում գողացել են հանգուցյալ տարեց կնոջ մարմինը։ Հանգուցյալի ընտանիքը մեքենայով մեկնել էր դեպի հարավ, հայտնում է GOROD48 կայքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Ճանապարհին տարեց կինը մահացել էր։ Սոչիում հարազատները արձանագրել էին կնոջ մահը, մարմինը հանձնել դիահերձարան եւ որոշել թաղել Լիպեցկում։ Ծովափին հանգստանալով՝ ընտանիքը Սոչիում հատուկ ճամպրուկ էր գնել կնոջ մարմինը տեղափոխելու համար։ Լիպեցկ վերադարձի ճանապարհին ընտանիքը գիշերել էր Ռոստովի մարզի մայրուղիներից մեկի վրա։ Երբ առավոտյան նրանք որոշել էին շարունակել ճանապարհը, պարզվել էր, որ մեքենան, որի բեռնակցորդին ամրացրած էր դիակով ճամպրուկը, անհետացել է։

Դեռեւս ո՛չ բեռնակցորդը, ո՛չ մահացած կնոջը չեն գտել։