«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու նպատակով նախաձեռնված ստորագրահավաքին միացել են 11 պատգամավոր։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման գրասենյակից։
Ստորագրահավաքին միացել են Հրանտ Բագրատյանը, Էդմոն Մարուքյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, Էլինար Վարդանյանը, Թևան Պողոսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հեղինե Բիշարյանը:
«Հուլիսի 29-ի Սարի Թաղի դեպքերից հետո, առանց որևէ հիմքի և ապացույցի, միայն 2 ոստիկանի ցուցմունքով կալանավորված քաղբանտարկյալ Դավիթ Հովհաննիսյանը արդեն 2 ամսից ավել գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում: Դավիթ Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը պատրաստվում է Վերաքննիչ դատարանին ևս մեկ անգամ միջնորդություն ներկայացնել Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու նպատակով՝ կցելով պատգամավորների ստորագրությունները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ստորագրահավաքին միացել են նաեւ մի շարք հասարակական դեմքեր։




























