ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Սիրիայում Ռուսաստանի Զինված ուժերի ավիախմբի անժամկետ տեղակայման մասին համաձայնագիրը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
2015 թվականին Դամասկոսում Ռուսաստանի եւ Սիրիայի ներկայացուցիչների միջեւ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Լաթաքիայի նահանգի Հմեյմիմ ավիաբազան անժամկետ հիմունքով տրամադրվում է ռուսական կողմին՝ ենթակառուցվածքների եւ անհրաժեշտ տարածքների հետ միասին:
Ավիախմբի կազմը սահմանելու է ռուսական կողմը՝ Սիրիայի իշխանությունների հետ համաձայնեցմամբ:




























