ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի բացառում, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդամագրվի Հայաստանի հանրապետական կուսակցությանը։

«Ոչինչ մի բացառեք», այսօր՝ հոկտեմբերի 12–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ պատասխանելով հարցին, արդյոք նոյեմբերի 26-ին նախատեսված ՀՀԿ համագումարին վարչապետը կդառնա ՀՀԿ–անդամ ։

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար նշեց, որ նոյեմբերի 26–ին կայանալիք ՀՀԿ համագումարին լինելու են հստակ փոփոխություններ: