ՀԱՊԿ անդամ երկրները առանց բացառության բոլոր երկրներին կոչ են անում քաղաքական պարտավորություն ստանձնել տիեզերքում առաջինը զենք չտեղակայելու մասին։ Այս մասին ասված է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների արած համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

«ՀԱՊԿ անդամ պետությունները վստահ են, որ միջազգային հանրության առաջնային խնդիրներից մեկը միջազգային պայմանագրի կնքումն է, որը կարգելի զենք տեղակայել եւ ուժ կիրառել տիեզերական տարածքում։ Նրանք ողջունում են վերջին տարիներին արդեն միջազգային նախաձեռնություն դարձած տիեզերքում առաջինը զենք չտեղակայելու քաղաքական պարտավորության աջակցության ընդլայնումը»,– ասված է հաղորդագրության մեջ։

ՀԱՊԿ անդամ երկրները նորից բոլոր երկրներին կոչ են անում հետեւել իրենց օրինակին եւ քաղաքական պարտավորություն ստանձնել տիեզերքում առաջինը զենք չտեղակայելու մասին։