Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել է ԱՄՆ-ի նախընտրական արշավին Մոսկվայի որեւէ միջամտությունը: CNN-ի հետ էքսկլյուզիվ հարցազրույցում նա հայտարարել է, որ համանման մեղադրանքներն «անհեթեթ» են, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Իհարկե, նման ուշադրությունը շատ շոյիչ է տարածաշրջանային գերտերության  համար, ինչպես ժամանակին մեզ անվանել էր նախագահ Բարաք Օբաման»,– ասել է Լավրովը։

ԱԳ նախարարը նաեւ ուշադրություն է դարձրել, որ Վաշինգթոնը «ոչ մի ապացույց, ոչ մի փաստ չի ներկայացրել», որ Մոսկվան իսկապես միջամտում է նախընտրական գործընթացին: