Թուրքիան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը լուծվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ասաց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:

«Մինսկի խումբը, կարծում եմ, պետք է շատ աշխատի այս հարցը լուծելու համար»,- ասաց Չավուշօղլուն:

Նա ավելացրեց, որ Թուրքիան նաեւ ուզում է լավացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում: Սակայն երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվել էր Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ