Ռուսաստանը տեղյակ է, որ Սիրիայում հումանիտար շարասյանը հարվածել է ահաբեկչական կազմակերպություններից մեկը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չէ՞ որ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում. դա բոլոր մահացու մեղքերում, բոլոր հանցագործություններում Ռուսաստանին ուղղված միանգամայն անհիմն մեղադրանքներ են: Այդ հումանիտար շարասյանը հասցված հարվածը: Բայց մենք չէ՞ որ գիտենք, թե ով է այդ հումանիտար շարասյանը հարվածել: Դա ահաբեկչական կազմակերպություններից մեկն է: Եվ մենք գիտենք, որ, ասենք, ամերիկացիներն այդ մասին գիտեն, բայց նախընտրում են այլ դիրքորոշում որդեգրել, զբաղվել Ռուսաստանի հասցեին անհիմն մեղադրանքներով: Դա գործին չի օգնի»,- հայտարարել է Պուտինը:




























