Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարությանը հանձնարարել է վեց ամսվա ընթացքում պատրաստել իրավական ակտերի նախագծեր, որպեսզի սեպտեմբերի 26-ին հանրաքվեի ժամանակ ընդունված Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն։
haqqin.az-ը հայտնում է, որ այսպիսով Ադրբեջանի փոխնախագահները կնշանակվեն առնվազն կես տարի հետո։
Նշենք, որ Ադրբեջանի ԿԸՀ-ն նախօրեին հաստատել էր երկրի Սահմանադրությունում 29 փոփոխություններ անելու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները։ ԿԸՀ տվյալներով քվեարկությանը քաղաքացիների մասնակցությունը 69․7 տոկոս է կազմել։




























