Բաքվում նախօրեին 84-ամյա կին է մահացել քացախաթթու խմելու հետեւանքով։
«Ազերի փրես» գործակալության փոխանցմամբ Ահմեդլի ավանի բնակչուհին, 84-ամյա Կազիմովա Սյուսեն Ագագուլու գիզին հոսպիտալացվել է ծանր վիճակում, նրան փրկել չի հաջողվել։
Այդ նորությունից ցնցված՝ կնոջ ամուսինը՝ 85-ամյա Կերիմով Հասայ Բաշիր օղլին ինքնասպանության փորձ է արել՝ խմելով քացախաթթու։ Տղամարդուն ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Այդ փաստով հետաքննություն է սկսվել։




























