Ադրբեջանի Շեքի քաղաքի բնակիչն ինքն իրեն վիրավորել է դանակով, փոխանցում է Report–ը։
1989 թ․ ծնված Էլմար Ալիեւն այսօր ինքն իրեն դանակով վիրավորել է։ Նրան տեղափոխել են Շեքիի շրջանային կենտրոնական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ դանակով որովայնի չթափանցող վիրավորում են ախտորոշել։
Report-ին հիվանդանոցից հայտնել են, որ հիվանդին առաջին օգնություն է ցուցաբերվել, նրա վիճակի միջին ծանրության է։
Միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան կոնֆլիկտի պատճառով։ Էլմար Ալիեւի կինը հայտնել էր, որ ուզում է ամուսնալուծվել, իսկ Էլմարը զայրացել է ու հենց կնոջ ներկայությամբ ինքն իրենց դանակով հարվածել։
Ոստիկանությունը հետաքննում է դեպքի մանրամասները։




























