«Հայկական ժամանակ» թերթը գրում է. » «Մեր տեկություններով, իշխանությունները ՀՀ տրանսպորտի եւ կապի այլեւս նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ նյութեր են նախապատրաստում, եւ Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում:
Հիշեցնենք, որ վերջերս հարկային մարմինները հաղորդագրություն հրապարակեցին, թե Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներից մեկը կառուցող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունում 2,6 մլրդ դրամի ակտ է գրվել եւ հօգուտ պետբյուջեի 1 մլրդ դրամ հարկային պարտավորություն առաջադրվել:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս շինարարության մեջ իր բաժինն ունի նաեւ Գագիկ Բեգլարյանը:
Նաեւ հրապարակում եղավ, թե Գ. Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանին պատկանող օբյեկտներից մեկում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Գեւորգ եւ Հենրիկ Բաղդասարյանները: Այդպիսով, մեր տեղեկություններով, իշխանությունները Գագիկ Բեգլարյանին զգուշացնում են, որ եթե հանկարծ փորձի բացահայտ կամ գաղտնի կերպով հակաիշխանական քայլեր անել, այս եւ բազմաթիվ այլ գործեր ջրի երես կհանվեն:
Հիշեցնենք, որ պաշտոնանկությունից հետո Բեգլարյանը նոր նախարարի ներկայացման ժամանակ ներկա չէր եղել եւ չէր մասնակցել այդ օրերին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























