Ռուսական իրավաբանական պրակտիկայում առաջին անգամ հետաքննությունը «Ռուսաստանի քրեական հանրության առաջնորդ» հասկացությունն է գործածել՝ կապված Շաքրո Մոլոդոյ անունով հայտնի «օրենքով գող» Զախարիա Կալաշովի քրեական գործի հետ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:

Կալաշովին հիմա մեղադրում են Ռուսաստանում ամբողջ կազմակերպված հանցավորությունը ղեկավարելու մեջ, ինչը պոտենցիալ կերպով ՌԴ-ում յուրաքանչյուր մեղադրյալին կամ դատապարտյալին հանցավոր խմբի անդամ է դարձնում:

«Զախարիա Կալաշովի քրեական հանրության մեջ կարող են ներառվել բոլոր մեղադրյալները, կասկածյալները եւ ավելի վաղ այլ քրեական գործերով դատապարտվածները՝ առանց բացառության»,- պարզաբանել է պարբերականը:

Կալաշովը բանտարկվել է հուլիսի 13-ին, 2015 թվականի դեկտեմբերին Еlements սրճարանի սեփականատեր Ժաննա Կիմից 8 մլն ռուբլի շորթելու մեղադրանքով: