Կառավարության դիմաց իրենց բողոքի ձայնը բարձրացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին այսօր` հոկտեմբերի 13-ին, մոտեցավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Լսելով սեւազգեստ մայրերի խնդիրն ու պահանջը, նախարարը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որ զինվորների շրջանում մշակութային, հայրենասիրական եւ մարդկային որակները բարձրանան:
«Իսկապես անելիք ունենք զորամասերում, պաշտպանական ուժերում: Նորանշանակ նախարարի հետ պետք է հանդիպել եւ քննարկել, թե էլ ինչ կարելի է անել զինվորների շրջանում իսկապես մշակությաին հայրենասիրական եւ մարդկային որակները բարձրացնելու համար: Կարծում եմ, որ մեր անելիքը, ցավոք սրտի, այսքանով սահմանափակվում է»,-դիմելով մայրերին` ասաց Արմեն Ամիրյանը:
Հիշեցնենք, որ բանակում զոհված զինծառայողների ծողները բողոքում են, որ իրենց որդիները սպանվել են բանակում, իսկ գործերը տարիներ անց դեռ բացահայտված չեն:




























