Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը պետք է գյուղական դպրոցների հետ տեսակոնֆերանսներ անցկացնի՝ շաբաթը գոնե մեկ դպրոցի հետ: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի կառավարության հերթական նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաեւ կրթական ծրագրեր մշակել, որոնք կդասավանդվեն հեռավար դասաժամերի ընթացքում:

Կարապետյանը հիշեցրել է, որ հանրապետությունում Ուսումնական տեխնոլոգիաների ազգային կենտրոն է գործում, որն էլ ապահովում է այդ կապը: Բայց դրա հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում: