Բրիտանաին մնում է ԱՄՆ-ի գլխավոր ռազմական գործընկերը: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ը բարձր է գնատատում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի եւ նրա կառավարության ձգտումը` հավասարակշռել երկրի բյուջեն, միաժամանակ պահպանելով պաշտպանունակությունը անվտանգության ուժգնացող սպառնալիքների դեմ»,- ասված է Քլինթոնի հրապարակած փաստաթղթում, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Քլինթոնը հայտարարել է, որ ունի բոլոր ապացույցները, որ Մեծ Բրիտանիան նախապատրաստել է լավ մտածված զեկույց: Խոսքը Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերենի կողմից Հանրությունների պալատում ներկայացրած պաշտպանության եւ անվտանգության վերաբերյալ ռազմավարական զեկույցի մասին է: Դրանում Քեմերոնը հայտնել է, որ Միացյալ թագավորության բյուջեում պաշտպանության համար նախատեսված գումարները առաջիկա 4 տարում կրճատվելու են 8 տոկոսով:




























