ՀՅԴ-ն կոչ է անում աշխարհի բոլոր հայերին մասնակցել «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2010»-ին, որի ուղիղ հեռարձակումը Լոս Անջելեսից տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Այս մասին ասված է ՀՅԴ բյուրոյի տարածած հայտարարության մեջ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի մամուլի ծառայությունից, Դաշնակցությունն ավելի կարեւոր է համարում Հեռուստամարաթնի մասնակիցների թիվը, քան հավաքված գումարը:
«Մենք պետք է անենք ամեն հնարավորն ու անհնարը Արցախի համար: Մեր բոլորի պարտքն է հակտապես հիմա կանգնել ղարաբաղցիների կողքին, երբ ԼՂ հակամարտության քաղաքական լուծումը դեռ բարդ բանակցությունների առարկա է»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հեռուստամարաթոն-2010»-ի ուղիղ հեռարձակումը կայանալու է հոկտեմբերի 25-ին` Լոս Անջելեսից: Այս տարի հավաքված միջոցները կուղղվեն ԼՂՀ 200 գյուղերի ջրամատակարարման խնդիրների լուծմանը:




























