ՀՀ-ում ռուսական արտադրության զինատեսակների նորոգման ու արդիականացման կենտրոններ կստեղծվեն: ՊՆ-ից NEWS.am-ին հյատնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Օլեգ Բոչկարյովի հետ, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսին:
Կողմերը բարձր են գնահատել ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակն ու հաստատել այդ ուղղությամբ հետագա զարգացման անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ արտադրության ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման ու արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների ցանցի, ինչպես նաեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը` ավտոմոբիլային եւ ինժեներական տեխնիկայի, ՀՕՊ եւ ՌԷՊ միջոցների ու ավիացիայի ուղղություններով:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատրաստակամությսւն է հայտնել արտադրական կոոպերացիայի շրջանակներում շարունակել համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:




























