Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ։ Այս մասին հոկտեմբերի 13-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը ԵՏՄ–ում պահպանում է արտոնյալ առեւտրի GSP+ ռեժիմը Եվրամիության հետ։ Այսպիսով՝ ԵՏՄ գործընկերներին կարելի է առաջարկել ավելի հեշտությամբ ապրանքներ արտահանել ԵՄ Հայաստանի տարածքով։ «Իսկ Հայաստանը, որն ազատ առեւտուր է անում ԵՏՄ այլ երկրների հետ, կարող է երրորդ երկրների համար բանալի դառնալ դեպի եվրասիական շուկա»,– հավելել է նա։