«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը Երեւանում՝ Սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ArmHiTech-2016 ցուցահանդեսում, կներկայացնի ռազմատրանսպորտային ՄԻ-17Վ-5 ուղղաթիռը: Դրանից բացի, հոլդինգի ներկայացուցիչները կմասնակցեն ընդլայնված գործարար ծրագրի միջոցառմանը: Ընկերության պատվիրակությունը ֆորումների եւ կլոր սեղանների շրջանակում կհանդիպի ՀԱՊԿ երկրների գործընկերների հետ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Անդրկովկասը կարեւոր տարածաշրջան է մեր՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական արտադրանքի առաջմղման համար: Ռուսական արտադրության ուղղաթիռները գերազանց են լեռնային եւ անտառածածկ տեղանքներում կիրառելու համար, ունակ են իրականացնելու հանձնարարությունների լայն սպեկտր եւ երկրագնդի տարբեր կետերում բազմիցս են ապացուցել իրենց արդյունավետությունը»,- հայտարարել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի մարքեթինգի եւ բիզնեսի զարգացման գծով տեղակալ Ալեքսանդր Շչերբինինը:




























