Ղարաբաղը պետք է հասանելի լինի մարդու իրավունքներն ուսումնասիրելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը՝ անդրադառնալով առկա կոնֆլիկտներին, այդ թվում ղարաբաղյան, փոխանցում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:
«Ես աջակցում եմ Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր նախաձեռնություն, որն ուղղված է ապահովելու մշտական հասանելիության Ղրիմի տարածքներին, որպեսզի ուսումնասիրվեն մարդկանց իրավունքները: Սա վերաբերում է ոչ միայն Ղրիմին, այլեւ Աբխազիային, Լեռնային Ղարաբաղին: Մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն»,- ասաց Շթայնմայերը:
Անդրադառնալով Թուրքիայում հուլիսի 16-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի տապալմանը, Գերմանիայի արտգործնախարարը նշեց, որ պետք է հետաքննություն իրականացնել, սակայն օրենքի սահմաններում:
«Մենք բոլորս սարսափած էին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման արյունալի փորձից, սակայն հետաքննությունը պետք է կատարվի միայն օրենքի սահմաններում»,- նշեց արտգործնախարարը:
Աիդա Հովհաննիսյան - Ստրասբուրգ




























